14/10/2023 19:26
Ռուս բարձրաստիճան դիվանագետին մահացած են գտել Ստամբուլի հյուրանոցներից մեկում
ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցին մահացած են գտել Ստամբուլի հյուրանոցներից մեկում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Hürriyet-ի փոխանցմամբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կանգ էր առել Ստամբուլի Թաքսիմ շրջանում գտնվող հյուրանոցներից մեկում։
TRT Haber-ն էլ հայտնում է, որ դիվանագետը Թուրքիա էր այցելել՝ դեսպանների մասնակցությամբ հանդիպմանը մասնակցելու համար։
Ռուսական լրատվամիջոցներն էլ փոխանցում են, որ ՌԴ ԱԳ նախարարությունը հաստատել է 62-ամյա դիվանագետի մահվան լուրը, սակայն մահվան պատճառների մասին չի հայտնել։