14/10/2023 21:44
«Չգիտեմ՝ որտեղ կարելի է աշխատել, որ ընտանիքդ պահես»․ Արցախից բռնի տեղահանված (Տեսանյութ)
Արցախից տեղահանվածների առջև կանգնած սուր խնդիրներից է աշխատանքի հարցը։ Հատկապես գյուղաբնակ շրջաններից բռնի տեղահանվածների համար, որոնք տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել էին ծաղկուն տնտեսություններ հիմնել, անգործ նստելը, իրենց բառերով ասած, մահվան պես բան է։
7 հոգանոց ընտանիքի հայր Կարեն Պետրոսյանն աշխատանք է փնտրում։ Արցախում նա հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվել, այժմ աջակցության կարիք ունի, որ կարողանա ոտքի կանգնել, ընտանիքի հոգսերը հոգալ։
Ավելի մանրամասն՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում