14/10/2023 19:47
Թուրքիան հայտարարել է՝ գազի դիմաց Ռուսաստանին միլիարդավոր դոլարներ պարտք չէ
Թուրքական պետական նավթագազային BOTAŞ ընկերությունը իրականությանը չհամապատասխանող է որակել մամուլում և սոցիցանցերում շրջանառվող տեղեկությունները, համաձայն որոնց գազի դիմաց Թուրքիայի պարտքը Ռուսաստանին 27,5 միլիարդ դոլարի է հասնում։
«Անհիմն են տեղեկություններն ու պնդումները, որ գազի դիմաց Թուրքիայի պարտքը Ռուսաստանին 27,5 միլիարդ դոլարի է հասել և որ բանակցություններ են վարվում այդ պարտքը վերափոխելու շուրջ»,- նշված է BOTAŞ-ի հաղորդագրությունում։
Նման տեղեկությունները, ըստ ընկերության, միտումնավոր են տարածվում, որպեսզի էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերը, որոնց շնորհիվ «Թուրքիան պետք է դառնա էներգետիկ ոլորտում կենտրոնական երկիր», կասկածի տակ դրվեն։