14/10/2023 09:54
«Ժողովուրդ».Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է։
Մեզ հասած սեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադևոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։ Հավելենք, որ Ամբակում Գրիգորյանը ներկայումս ՔԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է»։