14/10/2023 18:35
Ռուսաստանը հումանիտար օգնություն է տրամադրում Արցախից տեղահանվածներին
Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի 1 000 փաթեթ են պատրաստել Արցախից բռնի տեղահանվածների համար։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում «Ռուսական տունը», մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ անձնական հիգիենայի և կենցաղային պարագաներ են։
Մեկ անձի համար նախատեսված փաթեթը մոտ 12 կգ է:
Հոկտեմբերի 16-ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս: