15/10/2023 21:46
Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր. թյուրքագետ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ալիևի՝ օկուպացված Ստեփանակերտում դրոշ բարձրացնելու համար ընտրված օրը պատահական չէր (Արևելքում խորհրդանիշներն ամենուր են)։ 20 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 15-ին նա հորից՝ Հեյդար Ալիևից ստացել էր իշխանություն։
Բնավ չթերագնահատելով նրա կառուցած համակարգի հնարավորությունները՝ միևնույն է, նույնիսկ այսօր նայելով իրեն որպես գործիչ՝ կարելի է պնդել, որ առանց Թուրքիայի՝ Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության, Ալիևը և իր համակարգը լիարժեք հաղթահարելի են։
Սա ակնհայտորեն գիտի նաև Ալիևը»։