15/10/2023 00:58
Oտարերկրյա պետությունների քաղաքացիներին ու դիվանագետներին շտապ տարհանում են Իսրայելից՝ անվտանգության հետ կապված իրավիճակի պատճառով
Oտարերկրյա պետություններն սկսել են շտապ տարհանել իրենց քաղաքացիներին Իսրայելից։ Երկրից հեռանում են նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։
Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը Իսրայելում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության որոշ աշխատակիցների և դիվանագետների տարհանման թույլտվություն է տվել՝ «պայմանավորված անվտանգության հետ կապված չնախատեսված իրավիճակով»։
Ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով Իսրայելից տարհանում են նաև Լեհաստանի, Կանադայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Մեքսիկայի, Ֆրանսիայի, Ուրուգվայի և այլ երկրների դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցներին։