15/10/2023 14:43
Փաշինյանի հենարանը նաև այն «ընդդիմադիրներն» են, որոնք նպատակային քար են նետում նախկինների բոստանը. Շարմազանով
Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն քպ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։ Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Հատուկ դժվար ընկալողների համար. Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։ Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։ Ի՞նչ եք ուզում։ Ուզու՞մ եք Նիկոլը հեռանա, հեռացրեք: Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Ի՞նչ եք կախվել նախկիններից… Հետեւներդ 10 հոգի չունեք, բայց մեծ-մեծ փրթում եք։ Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։ Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։ Ուզածներդ ի՞նչ է։
Իշխանությունը թրքահպատակ է, ուզու՞մ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։ Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։
Եթե այո, ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…»։