15/10/2023 12:28
Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է. Պուտին
Ուկրաինայի հակահարձակումն ամբողջությամբ ձախողվել է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարում Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված լրագրողը տեղադրել է Telegram ալիքում։
Հարց տալով ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակից, լրագրողը հիշեցրել է Կիևից հնչող հայտարարություններն այն մասին, որ հակահարձակումը դանդաղել է։
«Ինչ վերաբերում է հակահարձակմանը, որն իբր դանդաղել է, այն ամբողջությամբ ձախողվել է»,- պատասխանել է Պուտինը։
Սակայն, նա հավելել է, որ ռազմական գործողությունների առանձին հատվածներում ուկրաինական կողմը նոր ակտիվ հարձակողական գործողություններ է նախապատրաստում։
«Մենք դա տեսնում ենք, գիտենք, և դրան համապատասխանաբար արձագանքում ենք»,- ասել է ՌԴ նախագահը։