15/10/2023 12:07
Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին
Հոկտեմբերի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության եկեղեցում մասնակցեց Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին՝ մասնակցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլի, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանի և մի շարք այլ հոգևորականների։