16/10/2023 23:18
Ադրբեջանցի հայտնի երգչուհուն գլխատել է նրա ամուսինը, որը նաև սպանված կնոջ ազգականն է
Բաքվում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել։ Հայտնի երգչուհի Յագութ Հաշիմովայի ամուսինը՝ Անար Հաշիմովը գլխատել է կնոջը։ Ամուսինները, ի դեպ, նաև ազգականներ են եղել, միմյանց հետ ազգակցական մոտ կապ են ունեցել։ Իրավապահ մարմինները դիտարկում են խանդի հողի վրա սպանություն կատարելու վարկածը։
Դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Գլխատված երգչուհու քույրն է հեռուստաեթերի ժամանակ ասել, որ սպանությունը կատարած Հաշիմովը խոստովանել է իր արարքը։
Սպանված կնոջ քրոջ խոսքով՝ Անար Հաշիմովը թմրանյութեր է օգտագործել, ոչ մի տեղ չի աշխատել, ընտանիքում վեճերն անպակաս են եղել։
Իրավապահ մարմիններն էլ հայտնել են, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր, կնոջը սպանելուց հետո ամուսինը ներկայացել է ոստիկանություն ու խոստովանել է արարքը։ Քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթանում։