16/10/2023 21:59
ՄԱԿ առաքելությունը, Կարմիր Խաչը և Հայաստանի վարչապետը հաստատել են՝ Ադրբեջանը չի թիրախավորել հայ բնակչությանը․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի» շուրջ զարգացումները։
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ «զրպարտանք» է որակել Արցախի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու գնահատականները, ապա հայտարարել է․
«Ադրբեջանը չի թիրախավորել հայ բնակչությանը, ինչը հաստատվել է տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Բայրամովը հավելել է նաև, որ այժմ, երբ Ադրբեջանը «վերականգնել է իր ինքնիշխանությունը», իրական հնարավորություններ են ստեղծվել Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու համար, և Հայաստանը «պետք է գնահատի այդ հնարավորությունները»։