16/10/2023 10:23
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցի ավարտին պաշտոնյան հայտարարությամբ հանդես կգա։