16/10/2023 20:42
«Պատասխանատվությունն իմն է»․ Իսրայելի հակահետախուզության ղեկավարն ընդունել է ձախողումը
Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության (հակահետախուզություն) տնօրեն Ռոնեն Բարն իր վրա է վերցրել իսրայելական հետախուզության ձախողման պատասխանատվությունը․ խոսքը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ տեղեկություններ չունենալու և դրան պատրաստ չլինելու մասին է։
Ինչպես հայտնում է իսրայելական Ynet-ը, այդ մասին հակահետախուզության տնօրենը գրավոր հայտարարություն է արել՝ համապատասխան բովանդակությամբ նամակ ուղարկելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության աշխատակիցներին։
«Որպես կառույցի ղեկավար, ընդունում եմ․ պատասխանատվություն իմն է»,- գրել է նա՝ փաստելով, որ իսրայելական հետախուզությանը չի հաջողվել կանխել ՀԱՄԱՍ-ի գրոհը։