16/10/2023 16:43
Ադրբեջանից պետք է պատասխանեն այդ հարցին. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։
«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», - ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին։
«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», - հավելել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։