16/10/2023 19:39
«Գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում մեր քննարկումներն Ադրբեջանի հետ, չպետք է ի հաշիվ ՀՀ շահերի՝ իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղեն»․ Կոստանյանը գաղտնի պահեց՝ ում է ակնարկում
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ցանկացած հարթակից էլ պետք է օգտվել։
«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,- այդ մասին ասաց Կոստանյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Այնուհանդերձ, ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հարթակն է նախընտրելի, նրանից հետաքրքրվեցին լրագրողները։
«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ, և հարթակն ամենևին էլ առաջնայինը չէ։ Միևնույն ժաանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումներն Ադրբեջանի հետ, չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի, իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել»,- ասաց Կոստանյանը։
Հարցին՝ ինքը ռուսական կողմի՞ն նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց․ «Նկատի ունեմ այն, ինչը որ արդեն ասացի»։