16/10/2023 16:55
Ռուսաստանը վերահաստատել է դիրքորոշումը՝ դադարեցնել կրակը և բանակցել Պաղեստին պետության ստեղծման շուրջ
«Ռուսաստանը կարծում է, որ Իսրայելն ու Պաղեստինը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և սկսեն հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելու գործընթացը», հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվ ու կտրուկ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու լարվածության սրումը, որն աննախադեպ բնույթի է։
«Բանակցությունների հիմքում պետք է լինի ՄԱԿ-ի կողմից հաստատված բանաձևի իրականացումը, որը ենթադրում է անկախ պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, և որ այդ պետությունն ապրի խաղաղության և անվտանգության պայմաններում՝ Իսրայելի հետ»,- ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ հենց այս խնդրի շուրջ են ակտիվ քննարկումներ ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի, Սիրիայի, Եգիպտոսի, Պաղեստինի և Իսրայելի ղեկավարների միջև։