16/10/2023 21:42
«Ուզում եմ ձեզ ասել, որ ես ոչ մի տեղ չեմ գնում»․ Սալոմե Զուրաբիշվիլին սահմանադրական դատարանի որոշումից հետո չի պատրաստվում թողնել Վրաստանի նախագահի պաշտոնը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Վրաստանի Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակադրվելով կառավարության արգելքին և կատարելով արտերկրյա այցեր, ինչն էլ թույլ է տալիս նրա դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել։
«Ուզում եմ ձեզ ասել, որ ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ ինքը պայքարել է հանուն ժողովրդավարական արժեքների։
«Այսօր մի կրակոցով սպանեցին եվրոպական ապագան, գոնե փորձեցին դա անել, և ժողովրդավարությունը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ ՍԴ որոշման կապակցությամբ։