16/10/2023 09:52
Արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ խնդիրները հեռանկարում իրագործվող են. Տիգրան Աբրահամյան
Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքում բոլորիս նպատակը պահելու համար պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:
Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել` աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման», - նշել է նա։