16/10/2023 16:22
Այսօրվանից դադարեցված է արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան
Այսօրվանից դադարեցված է արցախցիների անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան, այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության հաշվառումը գրեթե ամբողջությամբ իրականացված է, այսօրվանից դադարեցված է նրանց անձնական տվյալների անմիջական մուտքագրումը տվյալների էլեկտրոնային շտեմարան:
Այսուհանդերձ, բռնի տեղահանված և մինչ այժմ չհաշվառված անձինք մինչև հոկտեմբերի 25-ը կարող են մոտենալ համայնքապետարաններ, Երևանի պարագայում՝ վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), նրանց տվյալները ևս կհավաքագրվեն, կուղարկվեն ուսումնասիրության և համապատասխանության դեպքում կմուտքագրվեն տվյալների էլեկտրոնային շտեմարան», - ասվում է հաղորդագրությունում։