16/10/2023 19:06
Լևոն Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը ԶԼՄ-ներին հայտնել են Լևոն Քոչարյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Գայանե Պապոյանը։
Միջնորդությունն այսօր է ներկայացվել։
Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից։ Այս անգամ ևս նրա խափանման միջոցի հարցի քննությունը «վստահվել» է դատավոր Մելքոնյանին։