16/10/2023 20:18
Հայաստանում ձերբակալել են Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Իրանի քաղաքացուն
Ոստիկանությունից հայտնում են․
«Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 14-ին հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ասխարի Ա.-ն: Նա օգոստոսի 21-ից Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանի Ինտերպոլի ԱԿԲ»: