16/10/2023 19:51
Քերոբյանը Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիին պատմել է՝ ինչպիսին է լինելու Գյումրու «չոր նավահանգիստը» և առաջարկել է համագործակցել
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ, տեղեկացնում են նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։
Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ»։