16/10/2023 18:29
Ալիևի ներկայացուցիչը սպառնում է․ «Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանների հարցում համաձայնության գան, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Արցախն ստանալուց հետո իրենց մյուս կարևոր խնդիրը Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան է։
Ամիրբեկովը քողարկված սպառնալիք է հնչեցրել՝ ասելով, որ եթե սահմանների հարցը լուծվի, «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն էլ կնվազի»։
«Հաջորդ հարցը պետք է լինի սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների անցկացումը։ Գլխավոր խնդիրն այն է, թե կողմերը բավարար քաղաքական կամք կունենա՞ն այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք ցանկանում ենք նման լուծում գտնել այնքան, որքան և ցանկանում ենք, որ առաջընթաց գրանցվի մյուս ուղղություններով ևս՝ երկկողմ բանակցությունների ընթացքում։ Ես կարծում եմ, որ որքան շուտ սահմանը համաձայնեցվի, այնքան լավ կլինի, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- ասել է Ամիրբեկովը։