16/10/2023 16:12
Արցախից բռնի տեղահանված 198 բուժառուից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր
Այսօրվա դրությամբ՝ ՀՀ ԲԿ-ներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 198 բուժառու։ Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր. հայտարարեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը։
Նա տեղեկացրեց, որ ևս 19 բուժառու իր առողջության վերականգնումը շարունակում է ստանալ արտասահմանյան հիվանդանոցներում։
Խոսնակը նաև նշեց, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում գրանցվել է 28 861 անձ։
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ 13 888 երեխա հաճախում է հայաստանյան կրթական հաստատություններ։