Ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, բայց այս պահին այդ վտանգը գոյություն չունի. Սեյրան Օհանյան

17/10/2023 13:05

Ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, բայց այս պահին այդ վտանգը գոյություն չունի. Սեյրան Օհանյան


Ընդդդիմության օրակարգում շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, եթե այս իշխանությունը մնա, Ադրբեջանը շարունակելու է պարտադրանքի մեթոդով խոսել Հայաստանի հետ. այս ու այլ թեմաների շուրջ Aysor.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

-Պարո՛ն Օհանյան, վերջին ակցիաների ժամանակ հայտարարվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթաց կնախաձեռնի։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը, շարունակո՞ւմ է այս հարցը ձեր օրակարգում մնալ։

-Ընդդիմության ու հատկապես «Հայաստան» խմբակցության գործունեության երկու հարթակ կա՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական։ Երկու հարթակում էլ մենք մեր գործունեությունը շարունակելու ենք իրար փոխլրացման սկզբունքով։ Ելնելով այն իրավիճակից, որ այսօր ձևավորվել է Հայաստանի շուրջ, մանավանդ, Արցախի հայաթափումից հետ, ակնհայտ է, որ այս իշխանություններն են հիմնական մեղավորները, որ այս վիճակում ենք։ Ակնհայտ է, որ իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում, դա նշանակում է, որ բոլոր ձևերը, մեթոդներն ու միջոցները կիրառվելու են, դրանց մեջ է լինելու նաև կառավարությանն անվստահություն ու վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացը։

-Բայց ձեզ կհաջողվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին համոզել, որ միանան ձեր նախաձեռնությանը։ Կգտնվե՞ն այդպիսիք։

-Կգտնվեն, թե չեն գտնվի, համենայն դեպս, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է տարվի, ընդ որում, աշխատանք պետք է տանի ոչ միայն «Հայաստան» խմբակցությունը, այլև՝ «Պատիվ ունեմ»-ը։ Մեր հետ պետք է աշխատի նաև ամբողջ ընդդիմադիր հարթակն ու հանրությունը, որովհետև հանրության ճնշումների ներքո կարող ենք գնալ դրան, իսկ հանրության զգալի մասն արդեն գիտակցում է, թե ինչ աղետալի վիճակում ենք հայտնվել, ինչ ողբերգություն է տեղի ունեցել Արցախի հետ։

-Իսկ եթե ձախողեք ու Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին։

-Հայաստանի իշխանություններն իրենց կրավորական կեցվածքով երկիրը հասցրեցին այս վիճակին։ Մերժելով բանակցային ամբողջ գործընթացը կամ չհասկանալով, թե 30 տարիների ընթացքում բանակցային ինչ ներուժ է կուտակվել ու որ կետից պետք է սկսել՝ իրենք, կարելի է ասել, տապալեցին այն, ու օգտվելով դրանից, թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմով փորձեց լուծել Արցախի խնդիրը։ Պատերազմում պարտվեցինք, իսկ պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ ճնշումները Հայաստանի վրա շարունակվում են ու հիմնական մեղավորները ՀՀ իշխանություններն են։ Եթե բանակցողները փոխվեն, նոր բանակցողները իրենց կետից կսկսեն ամեն ինչ ու Հայաստանի շահերը առաջ կտանեն, իսկ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը շարունակելու է պարտադրանքի մեթոդով խոսել Հայաստանի հետ։ Մենք տեսանք, թե ինչ հանցագործություն կատարեց  Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին, հիմա էլ բարձրաձայնում են, իրենց խոսքով ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի, անկլավների գաղափարը, այսինքն՝ օգտվելով այն բանից, որ Հայաստանում դեռևս պարտված իշխանություններն են, Հայաստանում մի այնպիսի  ռազմաքաղաքական էլիտա է ձևավորվել, որ չի կարողանում հստակ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող գերակա խնդիրները, նրանք շարունակելու են ճնշել Հայաստանին։ Անհաջողությունները, զիջումները հայկական կողմից շարունակվելու են, իսկ ադրբեջանական կողմը շարունակելու է պարտադրանքի, խորամանակության, ճնշումների մեթոդներով խոսել մեզ հետ։

- Օրեր առաջ լուր էր տարածվել, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան, հետո, սակայն հերքվեց դա։ Այնուամենայնիվ, դուք տեսնո՞ւմ եք պատերազմի վտանգ։

-Միայն Բլինքենի ասածը չպետք է մեզ հուշի, որ ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, պատերազմ սկսելու հանգամանքները բազմաթիվ են ու երկիրը պարտավոր է բազմակողմանի  վերլուծություն ու գնահատական տալ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, որոնց վրա ազդում են աշխարհաքաղաքական զարգացումները,  տարածաշրջանային իրադարձությունները, մեր տարածաշրջանում նոր դերակատարների, Թուրքիայի նկրտումները։ Պատերազմի սկսման համար գոյություն ունեն ներքին ու արտաքին սպառնալիքներ, նաև միջազգային խնդիրներն են ազդում պատերազմ սկսելու վրա, դրա համար, այս ամենը գնահատելով, ես կարծում եմ, որ այս պահին, մեծ առումով, այդ վտանգը գոյություն չունի, բայց ցանկացած պահի կարող է սկսվել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանա հասնել վերջնական նպատակներին։ Կարծում եմ, որպեսզի միջազգային հանրությունը մի քիչ հանգստանա, շեղվի Արցախի հայաթափումից, ինչ-որ մի  ժամանակ է պետք, ժամանակի հանգամանքն էլ հաշվի առնելով, կարծում եմ, որ Ադրբեջանը միանգամից չի համարձակվի պատերազմ սկսել։

-Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը։ Երեկ հայտարարվեց, որ «Ազգային կոմիտե»-ն վերակազմակերպվում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում։

-Ընդդիմադիր դաշտը՝ «Ազգային կոմիտե»-ի գլխավորությամբ, քննարկել է իրավիճակը, այն սպառնալիքները, որոնք կան, մանավանդ, Արցախի հետ կապված իրադարձության համատեքստում ու եկել են այն եզրակացության, որ սպառնալիքներից մեկը այսօրվա իշխանությունն է, նաև գնահատական է տրվել բոլոր շարժումների ընթացքում ձեռքբերումներին, դրական ու բացասական կողմերին, ընդդիմության մրցակցային առավելություններին, հնչել են բազմաթիվ առաջարկներ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր առաջարկները կամփոփի, կներկայացնի «Ազգային կոմիտե»-ին, իսկ կոմիտեի առաջին քայլը պետք է լինի ընդլայնվելը, որից հետո արդեն կխոսենք մնացած բոլոր քայլերի մասին։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին Այսօր, 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը Այսօր, 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) Այսօր, 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Այսօր, 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը Այսօր, 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին Այսօր, 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք Այսօր, 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է Այսօր, 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին Այսօր, 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Այսօր, 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Այսօր, 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Այսօր, 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում Այսօր, 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել Այսօր, 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Այսօր, 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն Այսօր, 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) Այսօր, 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Այսօր, 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին Այսօր, 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին Այսօր, 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Այսօր, 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով Այսօր, 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին Այսօր, 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Այսօր, 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Այսօր, 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Այսօր, 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները Այսօր, 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Այսօր, 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ Այսօր, 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Այսօր, 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր Այսօր, 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ Այսօր, 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով Այսօր, 09:08 «Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը Այսօր, 09:06 «Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում Այսօր, 08:56 «Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔԿ ղեկավարի հավանական թեկնածուն Այսօր, 08:53 «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 21/11/2024 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) 21/11/2024 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի 21/11/2024 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21/11/2024 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 21/11/2024 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% 21/11/2024 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ 21/11/2024 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում 21/11/2024 15:58 Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ 21/11/2024 15:31 Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով 21/11/2024 15:26 Փոփոխություններ՝ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում 21/11/2024 15:23 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը 21/11/2024 15:20 Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ 21/11/2024 15:16 Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ 21/11/2024 15:12 Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը 21/11/2024 15:08 Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից 21/11/2024 14:51 Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից 21/11/2024 14:30 Ինձ օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան. Լուսանկարներ 21/11/2024 14:24 Մխիթար Հայրապետյանը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Նախարարն այցելել է Picsart Academy 21/11/2024 14:18 Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել 21/11/2024 14:14 «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել 21/11/2024 14:10 «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ 21/11/2024 14:08 Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն 21/11/2024 14:06 Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր 21/11/2024 14:03 Tiktok-ում գովազդ էր տեսել, 330.000 դրամ փոխանցել էր վարորդական վկայականի համար ու ստացել SMS` անհայտ խարդախ եմ 21/11/2024 14:00 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը 21/11/2024 13:55 «Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» հուշահամալիրի կառուցման աշխատանքը․ Լուսանկար 21/11/2024 13:44 Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է. Աշոտյան 21/11/2024 13:37 «Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ) 21/11/2024 13:21 Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 13:12 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 21/11/2024 13:09 Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան 21/11/2024 12:57 Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը 21/11/2024 12:53 Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել էր 2022-ին, բայց 2 տարի անց հայտնվել է Տավուշում. WWF Հայաստան 21/11/2024 12:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 21/11/2024 12:28 Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը