17/10/2023 16:11
Ադրբեջանն ամեն ինչ անելու է «անկլավների» անվան տակ ՀՀ-ից նոր զիջումներ ստանալու համար. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Հարավային Կովկասը գտնվում է բարդ իրավիճակում, և այն լարվածության օջախները, որոնք եղել են, որևէ ձևով չեն լիցքաթափվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալով Արցախի խնդրին՝ պատգամավորը նշեց, որ այս իշխանությունների կողմից Արցախի հանձնումը որոշ մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծել, թե դրանով խնդիրն ամբողջությամբ կարգավորվելու է.«Արցախը տարիներ շարունակ պաշտպանական ֆունկցիա է կատարել ՀՀ-ի համար, Արցախի հանձնումից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, և Ադրբեջանը դրանով պայմանավորված ու իր հաջղություններով ոգևորված՝ փորձում է դա զարգացնել»։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է «անկլավների» անվան տակ ՀՀ-ից նոր զիջումներ ստանալու համար։