17/10/2023 11:11
«Ընդմիշտ Արցախ». Դանիել Դեքերը «Տատիկ-պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար է հրապարակել
Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի ֆոնին լուսանկար և գրել՝ «Ընդմիշտ Արցախ»։
Հայերի եւ Հայաստանի հետ ամուր թելերով կապված պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը հաճախ է Հայաստան գալիս, համերգներ տալիս։ Նա 44-օրյա պատերազմի օրերին էլ հայերի կողքին էր՝ միջազգային հանրությանը ներկայացնելով, թե ինչ է կատարվում Արցախում և ինչ ցեղասպանություն է իրականացնում Ադրբեջանը։
2016 թվականին, երբ Դիքերը Հայաստան էր եկել, հայտարարեց, որ այցի նպատակը քառօրյա պատերազմից ծանր և սթրեսային պահին Հայաստանի և Արցախի կողքին լինելն է: Նա ցանկություն էր հայտնել Արցախում համերգ ունենալ։
Դիքերը 2015 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն։
Նշենք, որ Դեքերի ընտրյալը հայուհի է։