17/10/2023 23:28
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիայի տարածքը՝ ահաբեկչության վտանգի պատճառով
«Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիները պետք է շտապ լքեն այդ երկիրը»,- նման նախազգուշացում է արել Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը՝ որպես պատճառ նշելով ահաբեկչության սպառնալիքը։
«Արտասահմանում գտնվող իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի պայմաններում Թուրքիայի համար ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակն է սահմանվել։ Իսրայելի բոլոր քաղաքացիները, որոնք գտնվում են Թուրքիայում, անհապաղ պետք է լքեն այդ երկիրը»,- նշված է հաղորդագրությունում։