17/10/2023 11:53
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները չեն քննարկել մանդատները վայր դնելու հարցը
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վայր դնելու շուրջ քննարկում չեն ունեցել, այս մասին Aysor.am-ին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ազգային ժողովի գործունեության օրակարգի մեջ այդ գործառույթը կա, անհրաժեշտ պահին, երբ իրավիճակը դրան հասած կլինի, կարծում եմ, որ կարող է լինել, բայց մինչև հիմա մենք դրա վերաբերյալ քննարկում չենք ունեցել», - նշեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք՝ «Փաստ» թերթը գրել էր, թե թերթին պարբերաբար տեղեկություններ են հասնում, որ մինչև տարեվերջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հնարավոր է՝ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները։