17/10/2023 17:13
Հայաստանում ժողովրդավարությու՞ն է․ եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա դա որևէ մեկին պետք չէ․ Սերժ Սարգսյան
Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում, ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգութկունը, տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների «խաղաղության օրակարգին»։
Հարցին՝ ժողովրդավարությամբ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել, Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը երևի լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությու՞ն է։ եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 000-ն ուղղակի արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։