17/10/2023 10:47
«Ես թուրքական թատրոնի ունկնդիրը չեմ»․ Զարուհի Փոստանջյանն ավագանու մանդատ կվերցնի, թե ոչ՝ կհայտնի հրապարակավ
Ես թուրքական թատրոնի ունկնդիրը չեմ. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու անդամ ընտրված Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ունի որոշում․ վերցնելո՞ւ է ավագանու մանդատը, թե՞ ոչ։
Դիտարկմանը, թե այսինքն՝ ենթադրելի է, որ կհրաժարվի մանդատից՝ Փոստանջյանը հստակ պատասխան չտվեց. «Ավագանին դեռ չի սկսել ըստ էությամբ իր աշխատանքները, նիստ չի գումարվել, բացի այդ թատրոններից։ Մենք թատրոններին չենք մասնակցում... Չեմ շարունակում, ուղղակի ասում եմ՝ ես թուրքական թատրոնի ունկնդիրը չեմ»։
Փոստանջյանը նշեց, որ իր ապագա գործունեության վերաբերյալ ինքը կհայտնի հրապարակավ։
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակմանը, թե դաշինքում պնդում են, որ Զարուհի Փոստանջյանը լավ կլինի՝ հրաժարվի մանդատից, քանի որ պրոբլեմներ է ստեղծում ընդդիմադիր դաշտում՝ Փոստանջյանն արձագանքեց. «Ինչ-որ բամբասանք են գրում, ես խորհուրդ կտամ գնալ և տեսնել՝ Երասխից մինչև Վայոց Ձոր ինչ շինարարություն է տեղի ունեցել և ինչի են պատրաստվում, ավելի լավ է այս հարցին անդրադառնալ, քան բամբասանքներին», - ասաց նա։