17/10/2023 12:46
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նոր տնօրեն ունի
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից:
«Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:
Թանգարանի աշխատակազմն ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն ժառանգությունը», - ասվում է հաղորդագրության տեքստում: