17/10/2023 12:29
Ռուսաստանը ցանկանում է ամբողջությամբ արգելել վեյփերի վաճառքը
Ռուսաստանի կառավարությունը օրինագիծ է ստացել երկրում վեյփերի վաճառքն ամբողջությամբ արգելելու մասին։ Եզրակացությունը պատրաստելուց հետո փաստաթուղթը կուղարկվի Պետդումա։ Այս մասին URA.RU-ին ասել է Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը։
«Մենք հասկանում ենք, որ արգելքը նշանակում է որոշակի եկամուտների նվազում, բայց մեզ համար ավելի կարևոր է քաղաքացիների առողջությունը, ուստի մենք կձգտենք ամբողջական արգելքին»,- ասել է Յարոսլավ Նիլովը։
Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ վեյփերի վաճառքի սահմանափակող միջոցները հեշտությամբ շրջանցվում են, և դրանք շարունակում են վաճառվել անչափահասներին, ուստի դրանց վաճառքը պետք է ամբողջությամբ արգելվի։
«Ինչ վերաբերում է վեյփերի ապօրինի շրջանառության աճի հնարավորությանը, այն դեռ բավականին մեծ է, և դա արդեն իրավապահ մարմինների խնդիրն է», - բացատրվում է փաստաթղթում։