17/10/2023 17:45
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները Փաշինյանը քննարկել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, տեղեկացնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի, կարևորվել է դրա շարունակականությունը:
Վարչապետ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի մոտ»: