18/10/2023 15:23
Պատերազմից հետո Հայաստանը ԼՂ-ում ներկայություն չի ունեցել, անվտանգության երաշխավորները եղել են ռուս խաղաղապահները. ՔՊ պատգամավոր
ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որ ապահովի Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ԱԺ-ում լրագրողներին ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր գործողություններն ուղղված են սրան։
Նա Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում որևէ սադրանք չի տեսնում՝ ինչպես նշել են Ռուսաստանից։ Ընդհակառակը, ելույթը որակեց «շատ լավ»։
Ըստ Խանդանյանի՝ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում ներկայություն չի ունեցել, անվտանգության երաշխավորները եղել են ռուս խաղաղապահները։