18/10/2023 22:22
ԱՄՆ անորոշ ժամանակով փակել է իր հյուպատոսությունը Թուրքիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Միացյալ Նահանգները որոշել է անորոշ ժամանակով փակել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող իր հյուպատոսությունը՝ այդ երկրում ուժգնացող բողոքի ցույցերի ֆոնին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։
Երեկ գիշերվանից թուրքական մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել, դրանք իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ են ընթանում, ցուցարարները նաև ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ են քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ» նետել, ինչից հետո էլ Վաշինգտոնը նախազգուշացում է ուղղել նաև Թուրքիայում գտնվող ամերիկացի պետական ծառայողներին՝ հորդորելով նվազագույնի հասցնել տեղաշարժը այդ երկրի տարածքում։
Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացվել է, որ ցույցերը կարող են ավելի լայնածավալ դառնալ, «ցանկացած հավաքի ժամանակ, որն ի սկզբանե որպես խաղաղ է հայտարարվել, կարող է բռնություն տեղի ունենալ»։