18/10/2023 22:03
«Աբխազիան ռուսական աշխարհի մաս է»․ Աբխազիայի ԱԽ քարտուղար
Աբխազիան ռուսական աշխարհի մի մասն է, հայտարարել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան։
«Մենք այնպիսի փոխհարաբերություններ ունենք, որ չնայած այն հանգամանքին, որ խորհրդային հասարակարգը փլուզվել է, ջերմ զգացմունքները մնում են, և Աբխազիայի հասարակությունը տրամադրվածություն ունի ռուսական աշխարհի նկատմամբ, մասնակցում է ռուսական աշխարհի ստեղծմանը։ Մենք ցանկանում ենք լինել, մենք հանդիսանում ենք ռուսական աշխարհի մասը»,- Շամբայի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։