Փաշինյան․ «Ուզում եմ պարզել, թե նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին»

18/10/2023 21:34

Փաշինյան․ «Ուզում եմ պարզել, թե նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհի խոշորագույն և ծրագրային ապահովման առավել դիվերսիֆիկացված ընկերություններից մեկի՝ Adobe-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:

Շանթանու Նարայեն շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի ներկաներ,

Ողջունում եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական հերթական մրցանակաբաշխությունը, և ուզում եմ ընդգծել, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է ոչ միայն մրցանակը ստացողների, այլև ՀՀ կառավարության և ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար:

Ինչո՞ւ ենք մենք իրականացնում այս մրցանակաբաշխությունը և ի՞նչ ուղերձ ենք փորձում հղել սրանով: Առաջինը, իհարկե, մեր գնահատանքն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ինչ-որ առումով շրջադարձային, հեղափոխական ազդեցություն են ունեցել մեր ժամանակների վրա: Երբ մենք ասում ենք մարդիկ ներդրում ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում, դա նշանակում է, որ մարդիկ ազդեցություն ունեն ժամանակների վրա, որովհետև տեխնոլոգիաներն են հիմա կանխորոշում ժամանակները, ապրելու ձևը, ապրելու ոճը, ապրելու արագությունը և ապրելու որակը:

Երկրորդը՝ մենք սրանով ընդգծում ենք ՀՀ կառավարության քաղաքականությունը և վերահաստատում մեր քաղաքական հանձնառությունն՝ ամեն ինչ անել Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու և Հայաստանի տնտեսությունն ու կյանքը բարձր տեխնոլոգիական արդյունավետությամբ օժտելու մեր հաստատակամությունը:

Երրորդը՝ մենք, իհարկե, ի ցույց ենք դնում Հայաստանի Հանրապետության երիտասարդությանը, բիզնեսին, ստարտափներին անհատական հաջողության պատմությունները, մեծ հաջողությունների պատմությունները, մեր մրցանակակիրների օրինակով փորձելով քաջալերել այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում կամ աշխատում են կամ մտածում են կամ գուցե թե մասնագիտության ընտրության փուլում են, և ահա նման մասշտաբային մարդկանց տեսնելը ՀՀ-ում գուցե կդառնա գործոն նրանց մասնագիտական ընտրության համար:

Իհարկե, մենք նաև խնդիր ունենք մեր գործընկերներին, մրցանակակիրներին ցույց տալ ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, և նաև ուրախ եմ արձանագրել, որ կարող ենք ասել, որ ունենք ցույց տալու նաև ՏՏ ոլորտում զարգացման որոշակի դինամիկա: Եվ մենք արդեն երկար տարիներ ՀՀ-ում ոլորտի մոտավորապես երկնիշ աճեր ենք ապահովում. 2022 թվականի տվյալով՝ ոլորտում 30 հազարից ավելի մարդ է աշխատում և ոլորտի շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:

Ընդհանրապես, նաև այս մրցանակաբաշխությունը և մրցանակակիրների հետ շփումը շատ կարևոր է Կառավարության համար, որովհետև մրցանակակիրների հետ շփումների ընթացքում ես փորձում եմ գտնել մի քանի հարցերի, ավելի ճիշտ երկու կոնկրետ հարցի պատասխաններ: Ես ուզում եմ պարզել, թե ահա նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին՝ առաջինն իրենց անհատական հաջողության համար և երկրորդը՝ իրենց ընկերությունների հաջողությունների համար:

Եվ վերջին հինգ տարիներին հիմնականում իմ շփումներից ես դուրս եմ բերել երկու հիմնական հետևություններ, որ կառավարությունների առաջնային դերը կրթությունը հնարավորինս հասանելի դարձնելն է և նրա որակն ապահովելը, և երկրորդը՝ մրցակցային հնարավորինս արդար և ազնիվ, հավասար դաշտ ապահովելը, մասնավորապես՝ պետական գնումների ոլորտում, որպեսզի ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել և իրենց գաղափարները զարգացնել, իրենց գաղափարներն իրացնել և դրանք վաճառել կառավարություններին:

Ես ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ այսօր նույնպես, պարոն Նարայեյի հետ մենք շատ բովանդակալից խոսակցություն ունեցանք այս թեմայով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաարդյունավետ գործիքների մասին իր գնահատականները լսելու հնարավորության համար: Եվ շատ շնորհակալ եմ, որ նա հաճույքով կիսեց իր մոտեցումները, տեսակետները»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին է հանձնել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը:

Իր հերթին, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիր Շանթանու Նարայեն նշել է.

«Պարոն վարչապետ,
Պարոն նախագահ,
Պատվարժան ներկաներ,

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ այս մեծ պատվի համար, որն այսօր շնորհվում է ինձ և Adobe Systems ընկերությանը: Շատ շնորհակալություն: Adobe-ի տեսլականն իրապես եղել է թվային գործառության միջոցով աշխարհը փոխելը:

Ընկերությունը հիմնադրվել է, որպեսզի ցանկացած անձ, ով գաղափար ունի, կարողանա իր գաղափարը հայտնել, արտահայտել: Adobe-ն իր ազդեցությամբ եղել է այն, որ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տվել ամբողջ աշխարհում կարողանալ վերցնել իրենց մտքում եղած գաղափարը և արտահայտել այն: Ինձ համար մեծ պատիվ է ընկերության կազմում լինել ավելի քան 25 տարի:

Շատ բարձր եմ գնահատում զրույցը, որ այսօր ունեցա վարչապետի հետ: Այսօր, այս երեկո նա ինձ բազմաթիվ հարցեր տվեց, թե ինչ կպահանջվի ՏՏ զարգացումն ավելի առաջ մղելու համար: Երկուսիս համար շատ լավ զրույց էր, երկուսիս հետաքրքրում էր կրթությունը, տաղանդի թեման և մակրոտնտեսական միջավայրի ստեղծումը, որում ավելի շատ ընկերությունների մեկնարկի հնարավորություններ կլինեն, քանի որ ես իրոք հավատացած եմ, որ ստարտափների համայնքը երկրում կարևոր ցուցիչ է ոլորտի հաջողության համար:

Adobe-ը հպարտանում է նրանով, որ մենք այստեղ ունենք գիտահետազոտական ներկայություն: Երեկ շատ կարևոր օր էր մեզ համար, քանի որ բացեցինք մեր նոր շենքը, որը կարծում եմ՝ վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդին և պատրաստ ենք շարունակել ընդլայնել մեր ներկայությունն այստեղ:

Բայց կրկնեմ, որ այսօր մեծագույն պատիվ է ինձ համար, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր-բոլորին, այդ թվում՝ հանձնաժողովների անդամներին, ովքեր այս պատվին արժանացրեցին ինձ: Ես ընդունում եմ դա Adobe-ի 30 հազար աշխատողների անունից»»:

 

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս Այսօր, 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել Այսօր, 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն Այսօր, 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան Այսօր, 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ Այսօր, 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան Այսօր, 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն Այսօր, 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Այսօր, 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը Այսօր, 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար Այսօր, 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) Այսօր, 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան Այսօր, 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան Այսօր, 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը Այսօր, 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը Այսօր, 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի Այսօր, 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն Այսօր, 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ Այսօր, 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են Այսօր, 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել Այսօր, 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր Այսօր, 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները Այսօր, 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Այսօր, 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել Այսօր, 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով Այսօր, 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին Այսօր, 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին Այսօր, 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան Այսօր, 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն Այսօր, 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ Այսօր, 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել Այսօր, 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը Այսօր, 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է Այսօր, 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին Այսօր, 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան Այսօր, 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան Այսօր, 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն Այսօր, 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան Այսօր, 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան Այսօր, 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին Այսօր, 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին Այսօր, 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Այսօր, 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 Այսօր, 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Այսօր, 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ Այսօր, 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Այսօր, 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել Այսօր, 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը Այսօր, 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է Այսօր, 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել Այսօր, 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին Այսօր, 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել Այսօր, 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու Այսօր, 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի Այսօր, 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է Այսօր, 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են Այսօր, 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը Այսօր, 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը Այսօր, 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է» 23/12/2024 21:12 Չարենցավանի բաժնում արցախցուն խոշտանգելու համար ոչ մի ոստիկանի նկատմամբ հետապնդում չի իրականացվում 23/12/2024 20:53 44-ամյա տղամարդը տրանսպորտում 19-ամյա աղջկա գրպանից գողացել է բջջային հեռախոսը 23/12/2024 20:37 Գուգարքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր 23/12/2024 20:20 Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է 23/12/2024 20:04 Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ 23/12/2024 19:51 ԱՄՆ դեսպանը ՏԿԵ նախարարություն է այցելել 23/12/2024 19:36 Ռուսաստանի դեսպանը ՆԳՆ է այցելել 23/12/2024 19:20 Կիստոզ ֆիբրոզ․ ժառանգականությունը՝ հիմնական գործոն 23/12/2024 19:03 Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են 23/12/2024 18:46 Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս․ Փաշինյան 23/12/2024 18:35 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին 23/12/2024 18:18 Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել է ջնջված նամակագրությունը 23/12/2024 18:00 8 ոսկե, 15 արծաթե, 22 բրոնզե մեդալ․ 2024-ին հայ բռնցքամարտիկների գրանցած արդյունքները 23/12/2024 17:42 Հայաստանում համակարգային կոռուպցիա կա․ Լիլիթ Գալստյան 23/12/2024 17:27 Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է ու մերկասառույց, Անիի տարածաշրջանում՝ խիտ մառախուղ 23/12/2024 17:10 28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը 23/12/2024 16:53 Անտարբերության և անպատասխանատվության հետևանքը այն է, որ Երևանի քաղաքապետը Դուք եք, պարոն Ավինյան 23/12/2024 16:40 Արագած գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 23/12/2024 16:29 Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին 23/12/2024 16:26 Հայաստանը Գերմանիայի կողքին է, սգում ենք Մագդեբուրգի տոնավաճառում զոհվածների համար․ ՀՀ դեսպան 23/12/2024 16:20 Աշխատանքային ժամերը մեկ ժամով կրճատելու նախագիծը ողջունելի է, բայց կարևոր է դրա կիրարկման վերահսկողությունը. ՀԱՄԿ նախագահ 23/12/2024 15:52 1920-ականներին Լիբանանում հայ որբերի հյուսած գորգը Հայաստանում է 23/12/2024 15:28 Արարատում 13 ու 14-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ 23/12/2024 15:23 Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «ՀայաՔվե» 23/12/2024 15:15 Վերականգնվում է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցին 23/12/2024 15:12 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 23/12/2024 14:55 Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու

Տվյալ բաժնի վերջին նյութերը