18/10/2023 11:06
Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 3 օրով գործուղվում է Լոնդոն:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` հայ-բրիտանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով»։