18/10/2023 13:23
ՊԵԿ-ի բերած նախագծով քաղաքացին դառնում է «տուգանքի մատերիալ». Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց, որ ՊԵԿ-ի բերած նախագծով քաղաքացին դառնում է «տուգանքի մատերիալ»։
Նշենք, որ երկրորդ ընթեցմամբ քննարկվում էր «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում էր, որ մաքսային հսկողության գոտում սահմանված վարքագծի պարտադիր, ներառյալ՝ մաքսային հսկողության գոտում անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժման կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում: Նույն արարքը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք՝ երկու հարյուր հազար դրամի չափով:
«Այս նախագիծն առաջնահերթ հակասում է կառավարության այն ծարգրերի դրույթներին, որի անունից այդ նախագիծը բերում եք։ Տուգանք եք ավելացնում, վարքականոն եք անունը դնում և դրա համար նախատեսում տուգանքի ձև, որը բավական բարձր է՝ մինչև 200 000 դրամ, և դրանով նոր պատժական գործիք եք տալիս մաքսային մարմնին, այն է՝ վարչական ձերբակալությունը՝ խիստ անորոշ հիմքերով», - ասաց նա։