18/10/2023 13:49
Արցախում թողել ենք պատմամշակութային մեծ ժառանգություն. ինչպե՞ս փրկել
Արցախյան տասնամյակների չդադարող հակամարտության, պատերազմների և հետպատերազմյան իրողությունների հետևանքով մեծապես տուժել են պատմամշակութային արժեք ներկայացնող հոգևոր-մշակութային կոթողները, ճարտարապետական հուշարձանները, աղոթատեղիները։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը վերաբերող հրատապ հարցերով MediaHub-ը զրուցել է «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ։
Նա նշել է, որ պատմամշակութային ժառանգության շարունակական թիրախավորման քաղաքականությունն այն էական բաղադրիչներից է, առանց որի հնարավոր չէ լիարժեք բնորոշել Արցախը։
Արցախի գրավյալ տարածքների հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն Ադրբեջանի պետական քաղաքականության թիրախում է։ Արմինե Հայրապետյանն ահազանգում է․
«Արցախում թողել ենք պատմամշակութային մեծ ժառանգություն, պատմական անժխտելի արժեք ներկայացնող հարստություն, որը մեր պատմական հիշողության կրիչն է, Արցախում մեր եղելության ու լինելության հավաստիքը։ Հին պատմական պապենական գերեզմանոցներ, որոնք ժամանակագրության առումով հստակ արձանագրություններ են, հոգևոր ու աշխարհիկ նշանավոր կենտրոններ, այդ թվում՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծմակահողի Սուրբ Հակոբավանքի վանական համալիրներ, Ղազանչեցոց տաճար, Տիգրանակերտ ամրոց, ու էլի շատ ու շատ բերդեր ու ամրոցներ։ Այսպես 6000-ից ավելի հաշվառված հուշարձան՝ էթնոցիդի վտանգի տակ է»,- թվարկել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։