18/10/2023 14:07
Փաշինյանն ու Միյատովիչը քննարկել են ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:
Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:
Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:
Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ: