18/10/2023 14:33
ԱԳ փոխնախարարը հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածը՝ Հայաստանը հիասթափված է ռուս խաղաղապահների գործողություններից (Տեսանյութ)
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները, այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Բարեփոխման տեսանկյունից ԵՄ-ն մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ երեկ ԵԽ նիստում Նիկոլ Փաշինյանի ուղերձը հաստատում էր ՀՀ քաղաքականությունը՝ հնարավորինս ընդլայնել հարաբերությոuնները ԵՄ-ի հետ։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը երեկ սենսացիոն հայտարարություն չի արել։
«Այնտեղ չէր նշվել կոնկրետ երկիր, նշվել էր՝ մեր դաշնակիցներից ոմանք, չէր նշվել՝ որ դաշնակցի մասին է խոսքը», - ասաց Հովհաննիսյանը։
Նա հաստատեց Նիկոլ Փաշինյանի ասածը, որ Հայաստանը հիասթափված է ռուս խաղաղապահների գործողություններից։