18/10/2023 20:31
«Փաշինյանական իշխանության գրոհը ԶԼՄ-ի դեմ»․ «Փաստինֆո»-ն տեղեկացնում է՝ հարձակումը միայն ֆեյսբուքյան տիրույթում չէ
«Փաստինֆո»-ն գրել է․
«Այն, որ ժողովրդավարության, լրատվամիջոցների ազատ-անկախ գործունեության մասին ճառասացությունը մի բան է, իսկ ներկա իրականությունը բոլորովին այլ, այսինքն, դրա տրամագծորեն հակառակն է, «Փաստինֆո» լրատվականն արդեն որերորդ անգամ ուղղակի զգում է իր մաշկի վրա։
Տքնաջան աշխատանքի արդյունքում ունեցած մեր ձեռքբերումը՝ հետևորդների բազմահազարանոց բանակը չեզոքացնելու կուրսը որդեգրած իշխանությունների ձեռամբ «շա՜տ պատահաբար» անհետանում է լրատվամիջոցի՝ ամենամեծ դիտում ունեցող ֆեյսբուքյան էջը։
Բայց հարձակումը ո՛չ միայն ֆեյսբուքյան տիրույթում է։
Իշխանությունները նաեւ ֆինանսական գրոհ են սկսել. Նախ տեղեկանում ենք, որ խմբագրության հաշվեհամարը արգելանքի տակ է՝ մի դատական ակտի շրջանակներում, որը չենք ստացել ու ԴԱՀԿ-ից ենք իմացել դատական ակտի մասին։ Ավելին, մեկ այլ հրապարակման համար էլ իշխանությունները դիմել են դատարան ու հերքում են պահանջում, երբ իրենց արձագանքը դրել ենք դեռ ամիսներ առաջ՝ մեր նախաձեռնությամբ՝ կողմի պատասխանի իրավունքը հարգելով»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում