19/10/2023 11:18
ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն աճել են 9%-ով, առավել շատ գործարք գրանցվել է Երևանում
Հանրապետությունում 2023թ.-ի օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 219 221 գործարք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով՝ (18 717գործարք)։
Ըստ Կադաստրի պետական կոմիտեի՝ օգոստոսին անշարժ գույքի գրացված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 27,9%, որը 3,6 %-ով ավելի քիչ է նախորդ տարվա նույն ամսի համեմատ։ Երևանին զիջում է Կոտայքի մարզը՝ 20,1%, Արարատը՝ 8,8%, Արմավիրը՝ 8,6%: Առավել ցածրը՝ Վայոց ձորի մարզում է գրանցվել՝ 2,1 %:
Երևան քաղաքում այս տարվա օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոնում՝ 19,3%, ցածրը՝ 0,8 % Նուբարաշենում։
Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներից առավել բարձր տոկոսաչափը գրացվել է օտարման՝ 38,6% գործարքները, այնուհետև առաջնային գրանցում՝ 15,9%, ժառանգություն՝ 17,3%, գրավադրում 13%, վերագրանցում՝ 9%, վարձակալություն՝ 4,2%։ Առավել ցածր տոկոսաչափը գրացվել է օրինականացման գործարքների նկատմամբ՝ 1,9%։