«Ակադեմիական քաղաքը»-ը կլինի 17-րդ թաղամասում. բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ

19/10/2023 15:21

«Ակադեմիական քաղաքը»-ը կլինի 17-րդ թաղամասում. բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ


Կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին:

Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար` որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը: Ծրագիրն իրականացնելու նպատակով՝ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։

Ըստ այդմ՝ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին։

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր: «Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։ Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գխավոր հատակագծով դրա կարիքը լինի։

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։ Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են չորս կլաստերներ՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և սպայական։ Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղու։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով։ Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ «Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաև մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։ Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ՝ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները»,-ասել է նախարարը։

Ըստ նրա՝ արդեն իսկ կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական «GNP» կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ, արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։ «Ծրագրի ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի 2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշեցի, այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մենք, այսպիսով` թևակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Հայեցակարգն, իհարկե, վաղուց է շրջանառության մեջ, այն մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք և եկել ենք վերջնական այսպիսի եզրակացությունների, որոնք հայեցակարգի մեջ նշված են: Նաև առաջիկայում մենք պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները: Ուզում եմ ասել նաև, որ այս պահին էլ արդեն տեղում աշխատանքներ իրականացվում են՝ գեոդեզիական, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները՝ ինչպես պետք է տեղափոխվեն և այլն:

Ուզում եմ հիշեցնել, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա, ընդ որում ՝ մենք հաշվարկել ենք այնպես, որ անհրաժեշտության դեպքում այդ տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ:

Այստեղ շատ կարևոր է, որ մենք 4 կլաստերների մեջ մենք պատկերացնում ենք նաև գյուղատնտեսական կլաստերը: Ընդ որում, այստեղ գյուղատնտեսական շատ մեծ ֆերմերային փորձարարական կենտրոն կստեղծվի, այսինքն` գյուղատնտեսության ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներ իրականացնել թե՛ բուսաբուծության, թե՛ սերմնաբուծության, թե՛ անասնապահության և մնացած ոլորտներում, այսինքն՝ տեղում այդ ամեն ինչը կկազմակերպվի: Կարծում եմ՝ նաև Ակադեմիական քաղաքի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն կունենա: Իհարկե, մենք տարածքի հետ կապված հետևյալ խնդիրը ունենք: Հայեցակարգը ունենք, հիմա մենք ճարտարապետական ընկերության առաջ դնում ենք հետևյալ խնդիրը՝ չգիտենք 700 հա-ն այս խնդրի լուծման համար շա՞տ է, քի՞չ է, մեզ լրացուցիչ տարածքնե՞ր են պետք, թե՞ ընդհակառակը՝ այդ տարածքը շատ մեծ է, բայց եթե նույնիսկ պարզվի այդ տարածքը շատ մեծ է, մենք այդքան տարածքի անհրաժեշտություն չունենք, միևնույնն է մենք այդ տարածքը կպահենք Ակադեմիական քաղաքի տիրույթում: Այնտեղ, որտեղ մենք կառուցապատում իրականացնելու անհրաժեշտություն չենք ունենա, այնտեղ կգնանք ուրիշ լուծումների՝ կանաչապատում կլինի, լանդշաֆտային լուծումներ կլինեն և այլն, և այդպես շարունակ: Այսինքն` այս 700 հա-ն միանշանակ պետք է մնա Ակադեմիական քաղաքի տիրույթում»:

Անդրադառնալով բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ԿԳՄՍ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել և բուհական ոլորտի գործընկերներին առաջարկել քննարկումներ անցկացնել: «Հրավիրում ենք քննարկումների՝ լսելու նրանց: Նաև մենք հույս ունենք, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները կսկսեն իրենք իրար հետ քննարկումներ անել, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը սկսել է նրանից, այն արձանագրումից և շեշտադրումից, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը, և հետազոտական հատվածը պետք է հնարավորինս ինտեգրվեն այնպես, ինչպես հիմնականում ընդունված է ժամանակակից կրթական համակարգում: Եվ իհարկե, Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նաև նոր խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների և, իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև՝ պետք է արձանագրել, որ այս ծրագիրն անպայման կիրագործենք. «Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, և մենք պետք է շատ ուշադիր, հետևողական լինենք, որպեսզի ամեն ինչ ժամանակին կարողանանք իրականացնել: Այն իսկապես ռազմավարական ծրագիր է, որը շատ բանով կանխորոշելու է Հայաստանի Հանրապետության ապագան»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:46 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր Այսօր, 22:31 Ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին կնվազի մինչև 10 աստիճանով Այսօր, 22:18 Դաշնակահար Դենիս Մացուևը և ընկերները ելույթ կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում Այսօր, 22:03 Անդրանիկ Քոչարյանը բարեմաղթանքներ է հղել, Գուրգեն Արսենյանը փոխանցել է Այսօր, 21:49 Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն Այսօր, 21:37 Ռուսական կողմը վերահսկողություն է սահմանել Յասնոյե Պոլյանա բնակավայրի նկատմամբ Այսօր, 21:19 Քաղաքական ակտիվիստներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը ազատ արձակվեցին Էրեբունու ՁՊՎ-ից․ (Տեսանյութ) Այսօր, 20:59 Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Սիրիայում ու Թուրքմենստանում Հայաստանի դեսպաններ նշանակելու մասին Այսօր, 20:41 ԱՄՆ-ում կարող է քաղաքացիական պատերազմ բռնկվել․ Լուկաշենկո Այսօր, 20:23 Բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ հաջակցություն քաղաքացիական դիրքորոշում հայտնելու համար ձերբակալված 9 քաղաքացիների․ Ընդդիմադիր պատգամավորներին հաջողվեց տեսակցել նրանց Այսօր, 20:06 Իրանում Հայաստանի նոր դեսպան են նշանակել Այսօր, 19:51 Հրայր Թովմասյանի գործը քննած Գրիգորյանին նշանակեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Այսօր, 19:35 Դիսպնոէ․ Ե՞րբ դիմել բուժօգնության Այսօր, 19:19 Պայթեցրել է հարևանի ավտոտնակը Այսօր, 19:05 Փաշինյանը մասնակցել է Երվանդ Մանարյանի արձանի բացմանը Այսօր, 18:52 Հայտնի են Հայաստան-Արցախ երիտասարդական միության Խաղային լիգայի ֆուտզալի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցները (Տեսանյութ) Այսօր, 18:38 «Դա շիզոֆրենիա է»․ Լավրովը՝ Զելենսկու «հաղթանակի ծրագրի» մասին Այսօր, 18:23 Սերժ Սարգսյանի կառավարությունն ապացուցել է, որ հայաստանակենտրոն քաղաքականություն էր վարում, իսկ Նիկոլի կառավարության հասցրած աղետի մասին պատմությունը դեռ շատ է հիշելու․ Զաքարյան Այսօր, 18:09 Որոնվում է պայուսակից դրամապանակ գողացած տղամարդը (Տեսանյութ) Այսօր, 17:57 Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են ստորագրել Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Այսօր, 17:42 Իշխանությունը նպատակ է դրել անթույլատրելի միջոցներով ճնշել անարդարությունների մասին բարձրաձայնողներին․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 17:27 «Մենք պիտի լինենք Թուրքիայի նահանգ, որ հանգիստ ապրենք» ասելուն մնացել է 1-2 տարի․ Վարուժան Գեղամյան Այսօր, 17:13 Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի (Տեսանյութ) Այսօր, 17:00 Վահե Ղազարյանը հանդիպել է շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ Այսօր, 16:46 Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ Հայաստանում մոռացության տան փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են, և վերջ․ Շարմազանով Այսօր, 16:33 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությունում Այսօր, 16:14 Դեսպան Բալայանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ՀՀ ջանքերը Այսօր, 16:02 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Այսօր, 15:50 Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց արդարացմանս դատավճիռը, արդարացվածն այս անգամ ես եմ. Արսեն Բաբայան Այսօր, 15:41 Մինչև տարեվերջ Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով Այսօր, 15:37 Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքով անձը զղջացել և ազատ է արձակվել արգելանքից Այսօր, 15:26 2025 թվականի բյուջեով Հայաստանում թոշակների բարձրացում չի նախատեսվել Այսօր, 15:18 Ներփակված աշխարհից՝ այլ իրականություն. 18-ամյա համագործակցություն՝ հաջողության պատմություններով․ Լուսանկարներ Այսօր, 15:16 Ենթադրում եմ, որ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան (Տեսանյութ) Այսօր, 15:09 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալ հայ գերիների համար աղոթքին Այսօր, 14:59 Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել. Գևորգ Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 14:49 Այս իշխանության պարագայում Ցեղասպանության հարցի ուրացումը ոչ միայն զարմանալի չէ, այլև օրինաչափ է. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 14:41 Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել նույն արտահայտությունը, ինչ՝ Նիկոլ Փաշինյանից՝ «Չստացվեց, հեռանում եմ». Պատգամավոր Այսօր, 14:33 Մեր բանակի նկատմամբ ամեն անզգույշ արտահայտություն հեղինակազրկման փորձ է. Գեղամ Մանուկյան Այսօր, 14:30 Բացարձակ որևէ խնդիր ՀՀԿ-ի հետ չունենք, ունենք մեկ թիրախ՝ այս իշխանությանը հեռացնելը. Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Արարատ Միրզոյանի հայտարարությունը դավաճանության հասնող ցինիզմ է. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:21 ՀՀ-ից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի շոուին՝ COP29-ին, եթե Բաքվում դեռ գերիներ ունենք. Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 14:09 Երևանցիներին կոչ եմ անում՝ վաղվանից նստեք ավտոբուս, պահանջեք բանկային քարտը ճանաչող սարքավորում, չկա՝ չվճարեք. Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 14:06 Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:00 ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից հանդես գալ հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով Այսօր, 13:53 Բանակում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. Նախարար (Տեսանյութ) Այսօր, 13:49 «Փյունիկ» ՖԱ-ն միանում է ֆան շարժումների պահանջին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը Այսօր, 13:46 LIVE. Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը Այսօր, 13:40 Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով Այսօր, 13:05 1724թ.-ի Կարբիի հերոսամարտն ուղերձ էր սերունդներին, որ պետք է պայքարել, և ոչ թե հանձնվել ու Հայրենիքի դարպասները բացել թշնամու առաջ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  Այսօր, 12:58 Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է 4 քաղաքացի․ Մելիքյան Այսօր, 12:52 Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:45 Մեզ համար ևս անակնկալ է եղել Գյումրիում գործընթացը, բայց պատրաստ ենք ընտրությունների. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ (Տեսանյութ) Այսօր, 12:35 Միայն քաղաքական կամքով դպրոց չես կարող կառուցել. Փաշինյանն հայտարարեց, թե ինչ է պետք դպրոց կառուցելու համար (Տեսանյութ) Այսօր, 12:30 Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք, քրեական վարույթի շրջանակում, պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն. ՀՀ դրամ հարկեր Այսօր, 12:23 Վերջերս ենք իմացել, որ շամպայնը ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ՝ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները Այսօր, 12:06 Ամիսներ, տարիներ չենք ուզում սպասել. «Գոյի» դերասանները լքել են թատրոնը, քանի որ դատախազությունից հայտնել են գործին ընթացք տալու մասին Այսօր, 11:55 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Արարատ Միրզոյան Այսօր, 11:49 Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանն անդրադարձավ նաև երեխաների բակային խաղերի վերացմանը Այսօր, 11:39 Լուսինե Գևորգյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Այսօր, 11:35 LIVE. Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց Այսօր, 11:25 Կառավարությունը 2մլրդ 903մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Այսօր, 11:19 ՀՀ-ում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը Այսօր, 11:16 Արարատ Միրզոյանը չբացառեց Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին Այսօր, 11:09 Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենաներ են այրվել Այսօր, 11:09 Կատարում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը Այսօր, 11:05 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 11:03 Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը. Ավանեսյան Այսօր, 10:59 ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 10:56 Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում Այսօր, 10:53 Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:50 Արտաքին քաղաքական որոշ հարցերում Ռուսաստանի հետ կան տարակարծություններ. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:45 Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ. այդքան էլ կառուցողական մոտեցում չէ. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 10:40 Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ Այսօր, 10:31 Ադրբեջանի նախապայմանը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, կատարելապես անհիմն է. ԱԳ նախարար Այսօր, 10:30 Իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային. Աբրահամյան Այսօր, 10:24 Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Այսօր, 10:20 Էդ հարցին էլ կանդրադառնամ. Արարատ Միրզոյանը՝ Բաքվում COP-29-ին մասնակցելու մասին Այսօր, 10:17 ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈւ թափանցող արատավոր բարքերի դեմ Այսօր, 10:10 «Ժողովուրդ». Պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի Այսօր, 10:08 «Հրապարակ». ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել Այսօր, 10:05 Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հարազատ պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն հանրային ծառայությունները կարգավորող ոլորտը բարձիթողի վիճակում է պահում Այսօր, 10:00 «Հրապարակ». ՔՊ պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթներն ինչո՞ւ է քննում ՔՊ վարչությունը Այսօր, 09:58 «Փաստ». Ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել Այսօր, 09:53 «Հրապարակ». Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա կիրականացնեն Այսօր, 09:51 «Փաստ». «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը ԱԺ-ին կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025-ի բյուջեի նախագիծը Այսօր, 09:44 «Հրապարակ». Քյարամյանը ոչ թե վիրավորել, այլ օրհնել է Այսօր, 09:41 Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն. Լուսանկարներ 30/10/2024 22:32 Վերականգնողական շրջան՝ դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո. ինչի՞ց զգուշանալ 30/10/2024 22:13 Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին․ Կոբախիձե 30/10/2024 21:49 COP-29-ը լավ առիթ է, որ Հայաստանից քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ․ Արտակ Զաքարյան 30/10/2024 21:31 Իրանը հանել է iPhone-ների ներմուծման արգելքը 30/10/2024 21:14 Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ, պահել են օդանավակայանում 30/10/2024 20:56 «Այս պայքարը ձեզանով, թե առանց ձեզ, հասնելու է իր վերջնահանգրվանին»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց քաղաքական ուժերին ու գործիչներին