19/10/2023 12:36
«Քննարկվում են բոլոր թեմաները». նախարարը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքները փակելու մասին (Տեսանյութ)
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևում է Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստալիքների աշխատանքներին։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է համաձայնագիրը կնքվել, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ խախտումներ կան։
Հարցին՝ քննարկվո՞ւմ է այդ ալիքները փակելու թեման՝ նա ասաց, թե քննարկվում են բոլոր թեմաները։
«Համաձայնագիր կա, ինչը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե խախտումներ են լինում, մենք կօգտվենք այդ քայլերից»,- նշեց Խաչատրյանը։
Նա չմեկնաբանեց հարցը՝ արդյո՞ք ռուսական ալիքները սպառնում են Հայաստանի անվտանգությանը։