19/10/2023 12:43
Հայաստանում կալանքը չափազանց հաճախակի է կիրառվում. ՄԻՊ-ը խնդիր է տեսնում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդիր է տեսնում Հայաստանում կալանքը որպես խափանմա միջոց չափազանց հաճախակի կիրառելու հետ կապված։
«Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խոսելով արցախցի Տաթևիկ Վիրաբյանի մասին, որն այս պահին կալանավորված է՝ ՄԻՊ-ն ասաց, թե խափանման միջոցը կիրառվել է դատարանի կողմից, ըստ այդմ, ինքը «շատ ազատ չէ» ու չի կարող շատ հանգամանքների մասին խոսել։
Նա, սակայն, նշեց, որ ի սկզբանե տարատեսակ միջամտություն են իրականացրել Տաթևիկ Վիրաբյանի հետ կապված, մասնավորապես, առողջական վիճակի մասով, այց են կատարել նրան, պարզաբանումներ ստանալու պահանջով դիմել են իրավասու մարմիններին։