19/10/2023 10:46
Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին ու զոքանչը
Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։
Ռեժիսոր Արտեմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել են ամառանոցում։
Երաժշտի 85-ամյա զոքանչին ու նրա 30-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան՝ Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում:
Նշվում է, որ մարդասպանին հաջողվել է բռնել։ Նախնական տեղեկություններով՝ նա Ստաս Նամինի ավագ որդին է՝ Ռոման Միկոյանը։